Օրը՝ 60 վայրկյանում | 20.05.2023

ԼԼիլիթ Ասատրյան

Այս մրցաշարը ծառայում է հաղթանակի, թիմի, անհատական պատասխանատվության ոգու զարգացմանը. Նիկոլ Փաշինյանը` թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին:

Արցախի նախագահը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ հարազատների հետ:

Ալիևը Հնդկաստանի դեսպանին դժգոհություն է հայտնել Հայաստանի հետ ռազմական գործակցության համար:

ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ադրբեջանի ու Հայաստանի միջև կայուն և արդար խաղաղությանը. Բայդեն:

Պատրիարք Կիրիլը Հայաստանի և Ադրբեջանի կրոնական առաջնորդների միջև միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամություն է հայտնել:

Չինաստանը, Ղրղըզստանը և Ուզբեկստանը Ռուսաստանը շրջանցող ճանապարհ կկառուցեն:

Միշելն աջակցություն է հայտնել Ուկրաինային նոր երկարաժամկետ օգնության փաթեթի նախապատրաստմանը:

Զելենսկին մեկնել է Հիրոշիմա՝ մասնակցելու Յոթի խմբի գագաթնաժողովին:

Մեծ յոթնյակը պատրաստակամություն է հայտնել կայուն հարաբերություններ կառուցել Չինաստանի հետ:

Սարագոսայում վթարի է ենթարկվել ամերիկյան արտադրության F-18 Hornet կործանիչը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում