Օրը՝ 60 վայրկյանում | 19.05.2023

ԼԼուսինե Մուրադյան

Ադրբեջանի զինված ուժերն Արցախում հրադադար են խախտել, կիրառվել է հրաձգային զենք և նռնականետ․ պաշտպանության բանակ:

Մոսկվայում տեղի են ունեցել Լավրով-Միրզոյան, Լավրով-Բայրամով, Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումներ, ինչպես նաև Լավրով-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպում:

Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման վերաբերյալ եռակողմ հայտարարություններին այլընտրանք չկա. Լավրով:

Մոսկվան պատրաստ է նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության և կայունության վերջնական հաստատմանը. Լավրով:

Հնարավոր եղավ Հայաստանի և Ադրբեջանի ըմբռնումները մոտեցնել. Լավրովը՝ եռակողմ հանդիպման մասին:

ԱՄՆ-ն սատարում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը` անկախ հարթակից. Պատել:

Խստորեն դատապարտում ենք Լաչինի միջանցքում և Հայաստանի սահմանին տեղի ունեցող գործողությունները. ԱՀԿ:

Ադրբեջանը պարտավոր է ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը. Նիդերլանդների ԱԳՆ:

Բայդենը թույլ կտա ՆԱՏՕ-ում ԱՄՆ դաշնակիցներին Ուկրաինային փոխանցել F-16 կործանիչներ. CNN:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում