Մայիս 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Պրիւքսէլի մէջ որոշակի դրական ըմբռնում ձևաւորուած է Հայաստան-Ատրպէյճան երկաթուղիի վերականգնման մասով. Փաշինեան:

Մոսկուայի մէջ նախատեսուած է Հայաստանի, Ռուսաստանի և Ատրպէյճանի ղեկավարներու եռակողմ հանիպում:

ՀԱՊԿ-ը յոյս ունի, որ Հայաստանի և Ատրպէյճանի միջև շուտով կը ստորագրուի խաղաղութեան պայմանագիր. Թասմակամպեթով:

ՀԱՊԿ-ի անդամներու ինքնիշխանութեան և անկախութեան պահպանման համար անհրաժեշտ է միասնութիւն. Լուքաշենքօ:

Արցախը Հայաստանին կապող ճամբան բանալը բացարձակ անհրաժեշտութիւն է. Փաուեր:

Շիրակի մարզին մէջ տեղի ունեցաւ Կապսի ջրամբարի պաշտօնական հիմնարկէքը:

Անգարայի մէջ ուժեղ փոթորիկը և անձրևները տուներ և մզկիթներ աւերած են:

Փեքին կ՛ուզէ միջնորդ ըլլալ Ռուսաստան-Ուքրանիա կարգաւորման գործընթացին:

Ուքրանիոյ տարբեր բնակավայրերուն ուղղութեամբ հրթիռներ նետուած են:

Չինաստանի կառավարութեան յատուկ ներկայացուցիչը հանդիպած է Ուքրանիոյ իշխանութիւններուն հետ:

Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնը FIFA Forward Awards 2023-ի յաղթող դարձաւ:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում