ՆԳ նախարարն այցելել է Ոստիկանության զորքեր

ԼԼուսինե Մուրադյան

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը մայիսի 16-ին այցելել է Ոստիկանության զորքեր։ Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանի ուղեկցությամբ նա շրջել է տարածքում, եղել Հավերժության պուրակում, որտեղ սահմանների պաշտպանության և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության զորքերի ծառայողների անվանական ծառերն են։

Նույն օրը Ոստիկանության զորքերում տեղի է ունեցել նաև աշխատանքային խորհրդակցություն։ Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ներքին գործերի նախարարը, ողջունելով ներկաներին, խոսել է ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մասին։ Անդրադառնալով հատկապես Ոստիկանական գվարդիայի կազմավորմանը՝ նա խոսել է ընթացքի, նպատակի և կարևորության մասին։

Վահե Ղազարյանը, ընդգծելով Ոստիկանության զորքերի ծառայողների սոցիալական երաշխիքների բարձրացման հարցը, ներկայացրել է ձեռնարկվող քայլերի մասին։ Այդ ուղղությամբ նա հատկապես շեշտել է ատեստավորման գործընթացի կարևորությունը, ինչի շնորհիվ էապես կբարձրանան ծառայողների աշխատավարձերը։ Քննարկվել են նաև Ոստիկանության զորքերի ծառայողների բարոյահոգեբանական վիճակին, սպառազինությանն ու տեխնիկային վերաբերող հարցեր։

Ավարտին ներքին գործերի նախարարը Ոստիկանության զորքերի հրամանատարությանը տվել է կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում