ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ԼԼուսինե Մուրադյան

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման կանոնների խախտման համար տույժերի չափը կխստացվի. նախագիծ

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման կանոնների խախտման համար տույժերի չափը կխստացվի. նախագիծ

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը:

Ըստ նախագծի՝ առաջարկվում է խստացնել պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման կանոնների խախտման համար տույժերի չափերը: Կարգավորման անհրաժեշտությունը բխում է Հայաստանում բնության, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության, օգտագործման նկատմամբ անհատական և հանրային պատասխանատվությունը բարձրացնելու, ինչպես նաև պահպանման կարգերի ռեժիմների խախտումները նվազեցնելու անհրաժեշտությունից:

Ըստ Լիլիթ Գալստյանի՝ մշակութային անշարժ հուշարձանների պահպանության և օգտագործման վիճակը հեռու է բավարար լինելուց, դրան նպաստում է նաև հուշարձանների նկատմամբ բավարար հսկողական գործուն մեխանիզմների բացակայությունը, ինչպես նաև հաճախ են խախտվում հուշարձանների պահպանության ռեժիմները:

Լիլիթ Գալստյանը նաև կարծիք հայտնեց, որ գործող օրենսդրությամբ պատասխանատվության ցածր շեմեր են նախատեսված, ուստի առաջարկեց տույժերի չափը խստացնել, որոշ դեպքերում՝ գրեթե կրկնապատկել:

«Գործող նորմատիվներով սահմանված է նվազագույն աշխատավարձի 50-ապատակից 80-ապատիկի չափով վարչական տույժ, որը փոխարինել ենք 100-ապատիկից 150-ապատիկի չափի, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 300-350-ապատիկի չափով: Նույն խախտումը կրկին կատարելը տույժի առաջին միջոցները կիրառելուց հետո առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ սահմանված աշխատավարձի 200-ապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 400-ապատիկի չափով»,- ասաց Լիլիթ Գալստյանը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում