Օրը՝ 60 վայրկյանում | 15.05.2023

ԼԼուսինե Մուրադյան

Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին վերաբերող հարցեր:

Բրյուսելի եռակողմ հանդիպմանը բարձրացվել է նաև Արցախի հայերի իրավունքների և անվտանգության հարցը. Վիկտորին:

Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է. հանգիստ վիճակը պահպանվում է Հայաստանի զինված ուժերի գործողությունների շնորհիվ. Անդրանիկ Քոչարյան:

Մինչ աշխարհը կենտրոնացած է Ուկրաինայի ուղղությամբ, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչներն ավտորիտար ռեժիմի շրջափակման մեջ են. Freedom House:

Հայաստանում Հունգարիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին:

Փարիզից հետո Զելենսկին այցելել է Լոնդոն և հանդիպել Ռիշի Սունակի հետ:

Էրդողանը չի կարողացել ստանալ քվեների 50 տոկոսից ավելին: Նախագահի ընտրության երկրորդ փուլը մայիսի 28-ին է:

Թուրքիայի խորհրդարանի ընտրություններում Էրդողանի գլխավորած դաշինքը ստացել է 321 մանդատ 600-ից, Քըլըչդարօղլուի ղեկավարած կուսակցությունը՝ 213: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում