Օրը՝ 60 վայրկյանում | 12.05.2023

ԼԼուսինե Մուրադյան

Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ. հայկական կողմն ունի 2 վիրավոր, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ադրբեջանը խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Կութում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է մոտ 289 մլն դոլարի վնաս:

Լարվածությունը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու առաջընթացը. Պատել:

Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուն Ռուսաստանին կոչ է արել չմիջամտել ընտրություններին:

Պեսկովը հերքել է Թուրքիայի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին մեղադրանքները:

Թայմս թերթի տվյալով՝ Զելենսկուն մերժել են ելույթ ունենալ «Եվրատեսիլի» եզրափակչում: Ուկրաինայի նախագահի գրասենյակը հերքել է լուրը:

Իսրայելական զինուժը Գազայի հատվածում խոցել է 215 թիրախ:

Իլոն Մասկը լքում է Twitter-ի գլխավոր տնօրենի պաշտոնը. նրան կփոխարինի Լինդա Յակքարինոն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում