ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ՎՎարդուհի Բալյան

Արցախի ԱԳ նախարարը Ավստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչներին է ներկայացրել Արցախում ստեղծված իրավիճակը

Արցախի ԱԳ նախարարը Ավստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչներին է ներկայացրել Արցախում ստեղծված իրավիճակը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը մայիսի 10-ին Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանի նախաձեռնությամբ առցանց հանդիպում է ունեցել Ավստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Ինչպես տեղեկացնում են Արցախի ԱԳՆ-ից, նախարարը ներկայացրել է շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, անդրադարձել առաջացած հումանիտար և գոյաբանական խնդիրներին։

Խոսելով Հայրենիք-Սփյուռք կապի մասին՝ Սերգեյ Ղազարյանը երախտագիտություն է հայտնել Ավստրալիայի հայ համայնքին՝ շրջափակումից ի վեր Արցախին ցուցաբերած նյութական օժանդակության համար։ Այդ համատեքստում նախարարը կարևորել է նաև Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի վարած հանցավոր քաղաքականության մասին արտերկրում իրազեկվածության բարձրացման աշխատանքների նշանակությունը։

Հանդիպման ավարտին նախանշվել են փոխգործակցության հետագա ուղղությունները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում