Անահիտ Ավանեսյանը՝ վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին

ԼԼուսինե Մուրադյան

Ունենք 4 վիրավոր, 2-ի վիճակը միջին ծանրության է, 2-ինը՝ բավարար, վնասվածքները բեկորային են: Վիրավորները Երևանում չեն, և եթե կարիք լինի, կիրականացվի տեղափոխություն: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

«Էս պահին իրականացվում է կոնսիլիումային բժշկական օգնության տրամադրում, և մեր բժիշկները կապի մեջ են, և մենք էլ Առողջապահության նախարարության հետ ինտենսիվ աշխատում ենք: Ինչ-որ անհրաժեշտ է, տրամադրվում է պացիենտներին: Դեղորայքային առումով հիվանդանոցային օղակը համալրված է անհրաժեշտ բոլոր պարագաներով»,- ասաց նախարարը, ապա տեղեկացրեց, որ որոշակի աշխատանքներ են իրականացվում նաև Կարմիր խաչի հետ:

Անահիտ Ավանեսյանը նաև դատապարտեց շտապօգնության մեքենայի ուղղությամբ կրակոցները:

«Գիտեք, որ շտապօգնության մեքենաները և բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպությունները հատուկ օբյեկտներ են, և որևէ ձևով նրանց թիրախավորելն ընդունելի չէ»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ էր բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում