Արդեն 10 օր է` ԿԽՄԿ-ն Արցախից բուժառուներ չի կարողանում տեղափոխել Երևան

ՆՆարեկ Սահակյան

Ապրիլի 23-ին Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի անցակետ տեղադրելուց հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ընդամենը երեք անգամ է արցախցի բուժառուներին տեղափոխել Հայաստան: Գործընթացն ապրիլի 29-ից կանգ է առել: Գրասենյակի հանրային կապերի պատասխանատու էթերի Մուսայելյանի խոսքով՝ տեղափոխումներն իրականացվել են մինչև ադրբեջանական կողմի անձնագրային ստուգում սկսելը:

Էթերի Մուսայելյան (Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու) - Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ որպեսզի այդ մարդկանց անվտանգությունը մենք կարողանանք ապահովել, պետք է բոլոր որոշում կայացնողների հետ միասին գտնել և համաձայնել այն պայմանների շուրջ, որ ձեռնտու կլինեն, ընդունելի կլինեն բոլորի համար, որպեսզի մենք մեր մարդասիրական գործունեությունը կարողանանք շարունակել:

Միջազգային մարդասիրական կառույցը բուժհաստատություններին տեղյակ է պահել, որ դադարեցնում է բուժառուների տեղափոխումը Երևան: Արցախցի հիվանդները մոտ 10-ն օր է` փաստացի զրկված են անհետաձգելի դեպքերում Երևան հասնելու հնարավորությունից. արձանագրում է Արցախի առողջապահության նախարարը:

Վարդան Թադևոսյան (Արցախի առողջապահության նախարար) - Մոտավորապես 30 հոգի այժմ սպասում են, որպեսզի շատ արագ տեղափոխվեն Հայաստան:

Լաչինի միջանցքի շրջափակումից մինչև օրս Երևան է տեղափոխվել մոտ 400 բուժառու:

Վարդան Թադևոսյան - Վերջին օրերին մենք ընդամենը ունեցանք հնարավորություն՝ երկու բուժվող հիվանդ տեղափոխել ռուսական խաղաղապահների միջոցով, որոնք իրականում ծայրահեղ ծանր վիճակում էին: Դեղորայքի և անհրաժեշտ նյութերի սղության պատճառով վերջերս վերսկսված պլանային վիրահատությունները կրկին դադարեցվել են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում