Համաքաղաքացիների միջև կենցաղային վեճն ավարտվել է դանակահարությամբ. կա ձերբակալված

ԼԼուսինե Մուրադյան

Մայիսի 1-ին՝ ժամը 09:15-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ստացվել է հաղորդում, որ կրծքավանդակի և նստատեղի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա մի տղամարդ։

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ և հմուտ աշխատանքի շնորհիվ պարզվեցին դեպքի մանրամասները։

Ահազանգից րոպեներ առաջ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել տուժածի և 37-ամյա համաքաղաքացու միջև, որի ընթացքում էլ 37-ամյա տղամարդը խոհանոցային դանակով հարվածներ էր հասցրել տուժածին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Նույն օրը 37-ամյա էջմիածնեցին ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմին:

Ձեռնարկվում են միջոցներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Հանգամանքները պարզվում են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում