43-ամյա տղամարդը Տելեգրամով հերոին էր ձեռք բերել. նա ձերբակալվել է

ԼԼուսինե Մուրադյան

Թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները մայիսի 3-ին՝ ժամը 21:10-ին, Էջմիածնի Վազգեն Սարգսյան փողոցում ձերբակալել և բաժնի են տեղափոխել 43-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ՝ շագանակագույն զանգվածով։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը հերոին է, ձեռք է բերել Տելեգրամի միջոցով։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում