Ոստիկանության պետն ու ՈԶ հրամանատարն այցելել են Սյունիքի մարզի սահմանային անցակետեր

ՔՔրիստինա Մկրտչյան

Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Հայկ Բաբայանը մայիսի 3-ին այցելել են Սյունիքի մարզ: Կապանում նրանք ծաղիկներ են խոնարհել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Արամ Հովհաննիսյանը և Հայկ Բաբայանը այցելել են նաև Սյունիքի մարզի սահմանային անցակետեր, որտեղ հերթապահություն են իրականացնում ոստիկանության զորքերի ծառայողները։

Նրանք եղել են նաև ոստիկանության զորքերի Սյունիքի մարզի տեղակայման վայրերում, հետևել ոստիկանների ծառայությանն ու ծանոթացել կենցաղային պայմաններին։

Այցի ընթացքում տրվել են կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում