14 ժամ Շուշիի մոտ արգելափակված բեռնատարները վերջապես հասել են Արցախ

ՆՆարեկ Սահակյան

Արցախի շրջափակումը շարունակվում է երկու կետում՝ Հակարիի կամրջի մոտ ապրիլի 23-ին տեղադրված անցակետով և Շուշիի մոտ 2022թ-ի դեկտեմբերի 12-ից արգելափակված հատվածով, որտեղ, Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ, երեկվանից Ադրբեջանի կառավարության քաղաքացիական հագուստով գործակալներին փոխարինել են ուժային մարմինների աշխատակիցներ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հումանիտար բեռ տեղափոխող ռուս խաղաղապահների մեքենաները 14 ժամ արգելափակված են մնացել Շուշիի մոտակայքում: Ու սա` այն դեպքում, երբ ադրբեջանցիները տեղյակ էին, որ բեռնատարներում միրգ, բանջարեղեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ են:

Լևոն Սարգսյան (Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահ) - Խոչընդոտներ ստեղծեցին, որպեսզի խաղաղապահ ուժերի հումանիտար բեռը հասնի մեր պահեստները, և այս պարագայում դա ուղղակի կարելի է դիտարկել դիտավորյալ քայլ, քանի որ հասկանալի է` այն միրգ-բանջարեղենը, որ վաճառվում է շուկայում, եթե պահեն 10 և ավելի ժամ, բնական է՝ որակական խնդիրներ ենք ունենալու:

Հումանիտար բեռները պահեստ են հասել միայն այսօր առավոտյան: Բեռնաթափումից հետո սկսվել է մատակարարումը վաճառակետեր: Այսօր բաժանվել է Ստեփանակերտում, վաղը նախատեսվում է շրջաններում: Կտրոնային համակարգով ձեռք բերվող պարենի և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումն օրեր առաջ ամբողջությամբ ստանձնել է Արցախի կառավարությունը: Նախկինում մասնավորը հայաստանցի գործընկերներից գնում էր ապրանքը, այն տեղափոխվում էր Գորիս, այնուհետև խաղաղապահների միջոցով հասցնում Արցախ: Գործընթացին կառավարության միջամտության պատճառը, ըստ պետնախարարի, ապրանքների որակի բարձրացումն է:

Գուրգեն Ներսիսյան (Արցախի պետական նախարար) - Այս ընթացքում մենք փորձել ենք նաև հնարավորինս աջակցել տնտեսվարող սուբյեկտներին, չեմ ասում` մեծ շահույթներ ստանալ, բայց գոնե գոյությունը պահպանել: Այս ուղղությամբ բազմաթիվ քայլեր ենք ձեռնարկել, նույնիսկ հաճախ այս տնտեսվարող սուբյեկտների գոյությունը պահպանելուն ուղղված մեր քայլերի պատճառով կառավարությունը բազմակի անգամ քննադատության արժանացավ:

Տնտեսական որոշակի ակտիվություն ապահովելու և մասնավոր հատվածին աջակցելու նպատակով արդեն Արցախ հասած ապրանքների ներքին սպառման կազմակերպումը վերապահվել է ոլորտում փորձ ունեցող ընկերությունների:

Գուրգեն Ներսիսյան - Համոզված եմ՝ առաջիկայում, երբ այդ ապրանքները կտրվեն, կհանձնվեն իրացման շուկային, բոլորը կտեսնեն այդ ամենի տարբերությունը:

Ստեփանակերտի կենտրոնական շուկայում այսօր միրգ-բանջարեղենի համար հերթերը համեմատաբար քիչ էին: Ապրանքի առկայության պարագայում մրգի և բանջարեղենի վաճառքը շուկայում իրականացվում է միայն շաբաթ և կիրակի օրերին, որ հասանելի լինի նաև աշխատող քաղաքացիներին:

30 հազար դրամի աջակցությունը դեկտեմբերից հետո կշարունակվի ևս 3 ամիս. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների աջակցության մասին

30 հազար դրամի աջակցությունը դեկտեմբերից հետո կշարունակվի ևս 3 ամիս. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների աջակցության մասին

Ակնկալում ենք, որ կողմերը հավասարաչափ հոգատարությամբ հանդես կգան խաղաղության նկատմամբ. Սոնա Ղազարյանը՝ Հաջիևի ասածների մասին

Ակնկալում ենք, որ կողմերը հավասարաչափ հոգատարությամբ հանդես կգան խաղաղության նկատմամբ. Սոնա Ղազարյանը՝ Հաջիևի ասածների մասին

Վերոնշյալ հայտարարությունները անհիմն են. Ռուբինյանը՝ Հաջիևի ասածների մասին

Վերոնշյալ հայտարարությունները անհիմն են. Ռուբինյանը՝ Հաջիևի ասածների մասին

Վարձավճարի մասնակի հատուցում՝ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին

Վարձավճարի մասնակի հատուցում՝ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին

Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության ծրագրերի իրականացման նպատակով 2025-ին պետբյուջեից ծախսվել է 45 մլրդ 700 մլն դրամ. Խաչատրյան

Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության ծրագրերի իրականացման նպատակով 2025-ին պետբյուջեից ծախսվել է 45 մլրդ 700 մլն դրամ. Խաչատրյան

Այս տարվա հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ. ՆԳ նախարարի տեղակալ

Այս տարվա հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ. ՆԳ նախարարի տեղակալ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում