Օրը՝ 60 վայրկյանում. 27.04.2023

ԼԼիլիթ Ասատրյան

Լաչինի միջանցքը հիմա արդեն պաշտոնապես փակվել է Ադրբեջանի կողմից. Նիկոլ Փաշինյան:

Արևմուտքը ձախողել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում «ազնիվ միջնորդի» դերը. Մարիա Զախարովա:

Արտգործնախարարությունը հաստատում է՝ Միրզոյան-Բայրամով հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն կա՛:

Արցախի նախագահը ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատարի հետ քննարկել է Արցախի ապաշրջափակման հարցը:

Հայաստանում կալանավորված ադրբեջանցի զինծառայողները պահման վայրից և պայմաններից դժգոհություն չունեն. ՄԻՊ:

Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել ամիս, երբ պետբյուջե մուտքագրվի 295 մլրդ դրամ. Նիկոլ Փաշինյան:

Արտերկրում գտնվող Թուրքիայի քաղաքացիները սկսել են քվեարկությունը:

Էրդողանը տեսակապով է մասնակցել Թուրքիայի առաջին ԱԷԿ-ի միջուկային վառելիքի լիցքավորման արարողությանը:

Ամերիկան կպաշտպանի Հարավային Կորեան հնարավոր միջուկային սպառնալիքներից:

Եվրախորհուրդը կողմ է քվեարկել կառույցին Կոսովոյի անդամակցության գործընթաց սկսելուն:

Հեղինակ՝ Լուսինե Մուրադյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում