ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Արցախի 4 գյուղ լիակատար շրջափակման մեջ է. համայնքի ղեկավարը ներկայացրել է իրավիճակը տեղում

ՆՆարեկ Սահակյան

Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի անցակետի տեղակայումից հետո Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող և Լիսագոր համայնքները լիակատար շրջափակման մեջ են: Իրավիճակը հանգուցալուծելու նպատակով ադրբեջանական կողմի հետ բանակցում է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:

Գուրգեն Ներսիսյան (Արցախի պետական նախարար) - Բարձր, ղեկավար կազմի հետ քննարկումներ են ընթանում: Հիմա մենք սպասում ենք քննարկումների արդյունքներին: Այս պահի դրությամբ որևէ, այսպես ասած, առարկայական արդյունք կամ տեղեկություն չկա:

Շուշիի շրջանի ղեկավարն ասում է՝ հրատապ է Բերդաձորի ենթաշրջանից անհրաժեշտության դեպքում հիվանդներին Գորիս տեղափոխելու հարցը, որն, ըստ պայմանավորվածության, պետք է ապահովեն ռուս խաղաղապահները:

Գրիշա Հովհաննիսյան (Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար) - Այդ 4 գյուղերում կենսաթոշակառուները համարյա 27-30 տոկոսն են կազմում բնակչության, հետևաբար, կարող են հիվանդությունների պատճառով չկարողանանք մենք ժամանակին տեղափոխենք հիվանդանոց:

Պարենի և վառելիքի որոշակի քանակ Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող և Լիսագոր համայնքներում ունեն: Ճանապարհը երկար փակ մնալու դեպքում, սակայն, Եղցահող համայնքի ղեկավարը խնդիրներ է կանխատեսում:

Արտակ Հակոբյան (Արցախի Եղցահող համայնքի ղեկավար) - Այս պահի դրությամբ համայնքում ոչ մի խնդիր չկա, բայց երկար տևելու դեպքում հնարավոր է` որոշակի խնդիրներ պարենի և դեղորայքի հարցում առաջանան:

Ստեղծված իրավիճակում ռուս խաղաղապահների անելիքը շատ է՝ ոչ միայն հումանիտար խնդիրները կարգավորելու, այլև ժամ առաջ միջանցքը բացելու ուղղությամբ, Արցախի պետնախարարի գնահատականն է: Հակարիի կամրջի արգելափակումից հետո որոշ քաղաքացիներ մնացել են Սյունիքի մարզում: Հատկապես սուր է երեխաների վերադարձի ապահովման հարցը:

Գուրգեն Ներսիսյան - Փորձեցի ռուս խաղաղապահների առջև բարձրացնել շտապօգնության տեղաշարժի հետ կապված խնդիրները, և այսօր փորձ ենք անում նաև անչափահաս երեխաներին վերադարձնել մայր ծնողի մոտ: Մի խոսքով՝ խնդիրներ կան, և կախված նրանից, թե Ադրբեջանն այս իրավիճակը որքան ժամանակ կպահպանի, այդ խնդիրները, բնականաբար, ավելի են ծանրանալու բնակիչների առջև: Եվ մենք, իհարկե, թեև մեր հնարավորություններն անսահմանափակ չեն, բայց հիմա փորձում ենք բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել, որպեսզի բնակչությունը շատ ծայրահեղ իրավիճակում չհայտնվի, գոնե նվազագույն պարենային խնդիրը, վառելիքի հետ կապված խնդիրը և բնակչության առողջության պահմանման հետ կապված հարցերը փորձենք ապահովել:

Բերձոր քաղաքը շրջանցող ճանապարհն ադրբեջանական կողմն արգելափակել է ապրիլի 23-ին և Հակարի գետի կամրջի վրա հսկիչ անցագրային կետ տեղադրել, ինչը միջազգային իրավունքի և 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է:

Արարատ Միրզոյանը և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարն անդրադարձել են ԼՂ-ից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերին

Արարատ Միրզոյանը և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարն անդրադարձել են ԼՂ-ից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերին

30 հազար դրամի աջակցությունը դեկտեմբերից հետո կշարունակվի ևս 3 ամիս. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների աջակցության մասին

30 հազար դրամի աջակցությունը դեկտեմբերից հետո կշարունակվի ևս 3 ամիս. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների աջակցության մասին

Ակնկալում ենք, որ կողմերը հավասարաչափ հոգատարությամբ հանդես կգան խաղաղության նկատմամբ. Սոնա Ղազարյանը՝ Հաջիևի ասածների մասին

Ակնկալում ենք, որ կողմերը հավասարաչափ հոգատարությամբ հանդես կգան խաղաղության նկատմամբ. Սոնա Ղազարյանը՝ Հաջիևի ասածների մասին

Վերոնշյալ հայտարարությունները անհիմն են. Ռուբինյանը՝ Հաջիևի ասածների մասին

Վերոնշյալ հայտարարությունները անհիմն են. Ռուբինյանը՝ Հաջիևի ասածների մասին

Վարձավճարի մասնակի հատուցում՝ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին

Վարձավճարի մասնակի հատուցում՝ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին

Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության ծրագրերի իրականացման նպատակով 2025-ին պետբյուջեից ծախսվել է 45 մլրդ 700 մլն դրամ. Խաչատրյան

Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության ծրագրերի իրականացման նպատակով 2025-ին պետբյուջեից ծախսվել է 45 մլրդ 700 մլն դրամ. Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում