Ապրիլ 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Եթէ մեր տարածաշրջանը նորէն պայթի, առնուազն ելեկտրականութեան առումով այդ կրնայ խնդիր դառնալ թէ՛ Ռուսաստանի, թէ՛ Արևմուտքի համար. Հայաստանի վարչապետ:

Չափազանց կարևոր է, որ Պաքուի և Ստեփանակերտի միջև բանակցութիւններու միջազգային միջոցներ ձևաւորուի. Նիկոլ Փաշինեան:

Նիկոլ Փաշինեանն ու Ամերիկայի պետական քարտուղարի փոխտեղակալը քննարկած են Հարաւային Կովկասի մէջ ստեղծուած իրավիճակը։

Շրջափակման ընթացքին Արցախի տնտեսութեան հասցուած է մօտ 240 մլն․ ամերիկեան տոլարի վնաս։

Իրանի հետ սահմանի առկայութիւնը շատ կարևոր կը դարձնէ Ատրպէյճանի և Իսրայէլի կապերը. Իսրայէլի Արտաքին գորոց նախարար:

Պայրամով և Հոկան քննարկած են Հայաստան-Ատրպէյճան յարաբերութիւններու կարգաւորման գործընթացը:

Ատրպէյճանի մէջ ձերբակալած են Իրանի յատուկ ծառայութիւններու հետ կապերու համար կասկածուող մօտ 20 անձ։

Փութին այցելեց Խերսոնի և Լուգանսքի ռազմական շտապներ։

Սէուտեան Արաբիոյ Արտաքին գործոց նախարարը 2011 թուականէն ի վեր առաջին անգամ Դամասկոս մեկնած է։

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում