Օրը՝ 60 վայրկյանում | 14.04.2023

ԳԳոհար Սարգսյան

Կոչ ենք անում միջազգային հանրությանը հստակ քայլերի միջոցով դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները. Ալեն Սիմոնյան:

ԱՊՀ նախարարական խորհրդի նիստին հայկական կողմն ընդգծել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու պատրաստակամությունը:

Կապանում հայտնաբերված ադրբեջանցուն փոխանցել են ԱԱԾ-ին:

Նախնական տվյալներով՝ իրեն ամրակցված զենքից զինծառայող է հրազենային վիրավորում ստացել. ՊՆ:

Մեր համբերությունը չափ ու սահման ունի. Իրանի խորհրդարանի փոխնախագահը՝ Բաքվի գործողությունների մասին:

Չինաստանը հայտարարել է, որ զենք չի վաճառի Ուկրաինայի պատերազմի որևէ կողմի:

ԱՄՆ իրավապահները ձերբակալել են ԱՄՆ քաղաքացի Ջեք Դուգլաս Թեյշեյրին, որը կասկածվում է Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքի համար:

Ուկրաինայի զինված ուժերը Բախմուտում կազմակերպված նահանջում են. Մեծ Բրիտանիայի ռազմական հետախուզություն:

Ջո Բայդենը Լեդի Գագային, Բրյուս Քոհենին, Ջորջ Քլունիին և այլոց նշանակել է արվեստի և հումանիտար հարցերի կոմիտեի անդամ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում