ԼԼիլիթ Ասատրյան

Կոնդի վերակառուցման նախագիծը գործնական փուլ կթևակոխի

Կոնդի վերակառուցման նախագիծը գործնական փուլ կթևակոխի

«Երևաննախագիծ» ընկերության և Լիոնի քաղաքապետարանի՝ Կոնդի վերակառուցման՝ ժամանակին մշակած նախագիծը գործնական փուլ կթևակոխի: Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջում:

 
May be an image of 3 people
 
«Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեին ուղեկցել է Կոնդ, տեղում ծանոթացրել պատմամշակութային խոշոր արժեք ներկայացնող թաղամասի խնդիրներին ու խոսել զարգացման հեռանկարներից: Կողմերը նկատել են, որ երկու քաղաքների միջև ձևավորված ջերմ և բարեկամական հարաբերություններն ամուր հիմք են քաղաքաշինական կարևոր այս նախագծին կյանք տալու համար:
 
May be an image of 5 people

 

Առաջիկայում հայ և ֆրանսիացի մասնագետները կանցնեն գործի՝ քննարկումներին ներգրավելով նաև կոնդեցիներին: Նախաձեռնության նպատակն է, պահանելով պատմական թաղամասի ինքնատիպ կոլորիտը, համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը»,- նշված է գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում