ԳԳոհար Սարգսյան

Մեր բոլոր ծրագրերը կոչված են ապահովելու Երևանի անցումը կայուն քաղաքային տրանսպորտի համակարգին. Ավինյան

Մեր բոլոր ծրագրերը կոչված են ապահովելու Երևանի անցումը կայուն քաղաքային տրանսպորտի համակարգին. Ավինյան

Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումներին առնչվող խնդիրներ են քննարկվել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հանդիպման ժամանակ:

 
Անդրադառնալով նոր բարեփոխմամբ իրականացվող նախագծերին՝ փոխքաղաքապետ Ավինյանը կարևորել է բրիտանական մասնավոր ընկերությունների մասնակցությունը համայնքի նախաձեռնած ծրագրերին:
 

 

«Մեր բոլոր ծրագրերը կոչված են ապահովելու Երևանի անցումը կայուն քաղաքային տրանսպորտի համակարգին և զրոյական արտանետումներով փոխադրամիջոցներին: Այս ամենին լիարժեքորեն հասնելու համար մենք սահմանել ենք հստակ մոտեցում, որով էլ շարժվում ենք առաջ. հանրային տրանսպորտը պետք է միշտ գերակա լինի, և հանրային տրանսպորտի համար ավելի բարենպաստ պայմաններ պետք է ստեղծված լինեն քաղաքում»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը:

 

Մասնավորապես, կարևորվել է բրիտանական արտադրության լիցքավորման ենթակառուցվածքների, տրանսպորտային շարժակազմի, կապիտալի և ֆինանսական միջոցների՝ Երևանի քաղաքապետարանի համար հասանելիությունը։ Միացյալ Թագավորություն-Հայաստան փորձի փոխանակման համար էլ նախանշվել է այնպիսի քաղաքականության մշակում, որն իր հերթին կնպաստի տրանսպորտային նոր ցանցի ու ենթակառուցվածքների լիարժեք տեղայնացմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում