ԳԳոհար Սարգսյան

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հյուրընկալվել են Երևանի քույր քաղաք Լիոնի պատվիրակության անդամները

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հյուրընկալվել են Երևանի քույր քաղաք Լիոնի պատվիրակության անդամները

Ապրիլի 12-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հյուրընկալվեցին Երևանի քույր քաղաք Լիոնից ժամանած պատվիրակության ներկայացուցիչները։

Պատվիրակության կազմում էին Լիոն քաղաքի երրորդ վարչական շրջանի քաղաքապետ Վերոնիկ Դյուբուա Բերտրան, Լիոնի գրաֆիկական հաղորդակցության թանգարանի տնօրեն Ժոզեֆ Բելետանտը, Լիոնի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Իզաբել Բերտոլոտտին և ուրիշներ։

Տնօրեն Ռուզան Տոնոյանը հյուրերի համար շրջայց կազմակերպեց գրադարանի սրահներում, ներկայացրեց 90-ամյա հետագիծ ունեցող գրադարանի պատմությունն ու գործունեության ուղղությունները։ Հանդիպման ընթացքում կարևորվեցին քույր քաղաքների միջև մշակութային` հատկապես գրադարանային ոլորտում կապերի ամրապնդման հեռանկարները։

Պատվիրակության այցը Հայաստան կազմակերպվել է դեռևս 2018 թ․ Լիոնի Մետրոպոլի ու Երևան քաղաքի միջև ստորագրված համաձայնագիրը վերակնքելու նախաձեռնության շրջանակներում։ Այդ համաձայնագրի կարևոր բաղադրիչներից են մշակույթի, կրթության ու գիտության ոլորտները, և ներկայում իրականացվող հանդիպումները նախկինում ստանձնած պայմանավորվածությունները թարմացնելու, համագործակցություն շրջանակներն ընդլայնելու նպատակներն են հետապնդում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում