ԳԳոհար Սարգսյան

Հայաստանի մշակող արդյունաբերության միջազգային մրցունակության բարձրացման պայմաններ կստեղծվեն

Հայաստանի մշակող արդյունաբերության միջազգային մրցունակության բարձրացման պայմաններ կստեղծվեն

Գործադիրը հաստատել է Արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտների հայեցակարգը: Հայաստանի տնտեսության համար կարևոր նշանակություն ունի արդյունաբերության ճյուղը, քանի որ ՀՆԱ-ի ձևավորման գործընթացում վերջինիս մասնաբաժինը կազմում է դրա 1/5 մասը։ 2019 թ. մշակող արդյունաբերության դերը ՀՆԱ-ի մեջ ընդլայնվել է՝ կազմելով 11.7%:

2020 թվականին մշակող արդյունաբերության դերը շարունակել է ընդլայնվել՝ կազմելով 12.4%, որը վերջին 9 տարիների ամենաբարձր ցուցանիշն է: Տնտեսության այս ճյուղը, հատկապես մշակող արդյունաբերության ուղղությունը, միշտ գտնվել է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։ Ըստ հիմնավորման՝ արդյունաբերության ճյուղը, ունենալով զարգացման որոշակի մակարդակ, այնուամենայնիվ, դեռևս ունի զարգացման մեծ ներուժ, մասնավորապես արտադրության և արտահանման ծավալների ավելացման առումով։

Որոշման ընդունման արդյունքում՝ գերակա ոլորտները կհամախմբվեն միասնական օրակարգի շուրջ, պետության աջակցության գործիքակազմը զգալիորեն կբարձրացնի տնտեսավարողների միջազգային մրցունակությունը: Բացի այդ, կստեղծվեն պայմաններ Հայաստանի մշակող արդյունաբերության միջազգային մրցունակության աճի համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում