ԳԳոհար Սարգսյան

Ատեստավորման արդյունքներով փրկարար ծառայողների համար հավելավճար կհաշվարկվի. նախագիծ

Ատեստավորման արդյունքներով փրկարար ծառայողների համար հավելավճար կհաշվարկվի. նախագիծ

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Փրկարար ծառայության մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում փոփոխությունները:

Առաջարկվում է փրկարար ծառայողների համար ներդնել ատեստավորման նոր համակարգ: Այն կգործի Փրկարար ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի ծառայողների համար:

Բացառություն նախատեսվել է միայն ծառայության տնօրենի, նրա տեղակալների և ուսումնական հաստատությունում փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար: Ատեստավորման արդյունքներով փրկարարական ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար:

Ատեստավորման գործընթացը մեկնարկելու է 2023 թվականի մայիսից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում