ԱԱնժելիկա Ժամհարյան

Հայաստանի լեռնային շրջաններում ձյուն է տեղացել. առաջիկա օրերին տեղումները կշարունակվեն

Հայաստանի լեռնային շրջաններում ձյուն է տեղացել. առաջիկա օրերին տեղումները կշարունակվեն

Վերջին 4 օրերին, ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված, հանրապետության մեծ մասում ժամանակ առ ժամանակ դիտվել են տեղումներ, ապրիլի 13-ին լեռնային առանձին մարզերում՝ ձյան տեսքով։

 

Հանրապետությունում տեղումների գումարային քանակը և շեղումը նորմայի համեմատ ապրիլի 13-ի ժամը 07։00-ի դրությամբ ունի հետևյալ պատկերը՝

  • Տավուշում դիտվել է 18-21 մմ՝ կազմելով նորմայի 26-32 %-ը,
  • Լոռիում՝ 18-26 մմ, նորմայի՝ 21-29 %-ը,
  • Շիրակում՝ 24-34 մմ, նորմայի՝ 38-71 %-ը,
  • Գեղարքունիքում՝ 22-36 մմ, նորմայի՝ 43-74 %-ը,
  • Կոտայքի լեռնային շրջաններում՝ 55-61 մմ, նորմայի՝ 55-64 %-ը,
  • Արագածոտնի լեռնային շրջաններում՝ 20-78 մմ, նորմայի 31-124 %-ը,
  • Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում՝ 22-24 մմ, նորմայի՝ 37-39 %-ը,
  • Արարատում, Արմավիրում և Երևանում՝ 18-38 մմ, նորմայի՝ 30-95 %-ը,
  • Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ 64-68 մմ, նորմայի՝ 60-66 %-ը,
  • Վայոց ձորի նախալեռնային շրջաններում՝ 30-37 մմ, նորմայի՝ 50-60 %-ը,
  • Սյունիքում՝ 19-30 մմ, նորմայի՝ 21-52 %-ը։

Ապրիլի 13-ի ցերեկը և ապրիլի 14-ին հանրապետության մեծ մասում տեղումները կշարունակվեն, առանձին վայրերում սպասվում է ամպրոպ և քամու ուժգնացում՝ մինչև 20 մ/վ։ Ապրիլի 15-ին, 16-ին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում