ԼԼիլիթ Ասատրյան

ԱԶԲ ներկայացուցիչներն այցելել են Սյունիք, ուսումնասիրել կառուցվելիք ճանապարհի Սիսիան - Քաջարան հատվածը

ԱԶԲ ներկայացուցիչներն այցելել են Սյունիք, ուսումնասիրել կառուցվելիք ճանապարհի Սիսիան - Քաջարան հատվածը

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի տրանսպորտի տնօրեն Հիդեակի Իվասակին, ԱԶԲ այլ ներկայացուցիչներ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի ղեկավար Արթուր Սանոյանի ուղեկցությամբ այցելել են Սյունիքի մարզ։

Վերջիններս ուսումնասիրել են այն հատվածները, որտեղով պետք է անցնի նոր կառուցվելիք ճանապարհը, դիտարկել են ճանապարհի ծրագիրը, քննարկել ծրագրի հետ կապված մի շարք հարցեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում