ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Գայի պողոտայում. կան տուժածներ

ՃՏՊ Գայի պողոտայում. կան տուժածներ

Ապրիլի 13-ին` ժամը 02:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գայի պողոտայի թիվ 26 շենքի մոտակայքում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ս., ծնված 1985 թ․) բախվել է կայանած GAZel մակնիշի էվակուատորին (վարորդ՝ Տ. Ք., ծնված 1992 թ․)։

Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել են Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում