Բաքու-Ստեփանակերտ երկխոսության շրջանակում պետք է կարգավորվեն ԼՂ ժողովրդի իրավունքներին ու անվտանգությանն առնչվող հարցերը

ԳԳոհար Սարգսյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատեց հայկական կողմի դիրքորոշումը, այն է՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակներում պետք է լուծում գտնեն, կարգավորվեն ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, դրանց առնչվող հարցերը։

«Անշուշտ, այս խնդիրների խումբը Հայաստան-Ադրբեջան կարգավորման մեծ գործընթացի մաս է, մենք այս մասին առաջին անգամ չէ, որ ասում ենք, վերջնական կարգավորումը տարածաշրջանում, երկարատև խաղաղության ու կայունության հաստատումը առանց ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման մենք իրատեսական չենք համարում»,- ասաց Միրզոյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում