ԳԳոհար Սարգսյան

Փրկարար ծառայողների համար կներդրվի ատեստավորման նոր համակարգ․ նախագիծ

Փրկարար ծառայողների համար կներդրվի ատեստավորման նոր համակարգ․ նախագիծ

Կառավարության նախաձեռնությամբ առաջարկվում է փրկարար ծառայողների համար ներդնել ատեստավորման նոր համակարգ: Այն կգործի փրկարար ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի ծառայողների համար: Բացառություն նախատեսվել է միայն ծառայության տնօրենի, նրա տեղակալների և ուսումնական հաստատությունում փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար: Այս մասին ապրիլի 12-ի նիստում բարձրաձայնել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Փրկարար ծառայության մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում փոփոխությունները:

Ատեստավորման գործընթացը մեկնարկելու է 2023 թվականի մայիսից: Համակարգի ծառայողները վերապատրաստման հնարավորություն կունենան 2024 թվականի հունվարի 1-ից` հաշվի առնելով Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ծանրաբեռնվածությունը:

Զեկուցողի խոսքով` ատեստավորման արդյունքներով՝ փրկարարական ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը բարձրացրել է մարզերում փրկարար ծառայության ազատ հաստիքների համալրման հարցը` անհրաժեշտ համարելով համակարգում աշխատանքի ընդունման պարզեցված մեխանիզմների կիրառումը: «Այս պահի դրությամբ մեր երկրում փրկարար ծառայությունը կարևորագույն ծառայություններից մեկն է»,- ընդգծել է պատգամավորը:

Արփինե Սարգսյանը նշել է, որ գործադիրը փորձում է հարցի վերաբերյալ գտնել ինստիտուցիոնալ լուծումներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում