ԼԼիլիթ Ասատրյան

Կատարելագործվել է կատարողական վարույթների միասնական էլեկտրոնային համակարգը

Կատարելագործվել է կատարողական վարույթների միասնական էլեկտրոնային համակարգը

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից շարունակվում է հարկադիր կատարման ոլորտի թվայնացման գործընթացը։ Կատարելագործվել է կատարողական վարույթների միասնական էլեկտրոնային համակարգը։

Ծառայության վարչական շենքում այսօր հարկադիր կատարողների համար կազմակերպվել էր դասընթաց, որի  նպատակն էր ներկայացնել ներդրված նոր գործիքակազմերի կիրառության առանձնահատկություններն ու տեխնիկական հնարավորությունները։

«Համակարգային փոփոխություններ ենք կատարում ամբողջական։ Ընդհանուր աշխատանքը՝ հարկադիր կատարման ծառայության  աշխատակիցներին մեկ պատուհանով կարողանանք սպասարկենք։ Պրակտիկորեն գտնելով վարույթը՝ մենք կարողանում ենք պարզապես մեկ քլիքով ստանալ իր հետ կապված ամեն ինչ»,- նշում է ՀԿԱԾ տեխնիկական սպասարկման պատասխանատու Մուշեղ Գիշյանը։

Վերապատրաստման դասընթացները կկրեն շարունակական բնույթ, որոնք կհեշտացնեն հարկադիր կատարողների աշխատանքը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում