ԳԳոհար Սարգսյան

Վերջին շաբաթում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 455 դեպք, 181-ը՝ արտակարգ

Վերջին շաբաթում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 455 դեպք, 181-ը՝ արտակարգ

Ապրիլի 3-9-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 455 դեպք, որից 181-ը՝ արտակարգ:

 

Մասնավորապես՝ հրդեհի՝ 106, փլուզման՝ 3, պայթյունի, դարափուլի, քարաթափման, բնական հրդեհի՝ 1-ական, ուժեղ քամու, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի՝ 2-ական, օձի նկատման՝ 4, վայրի կենդանիների հարձակման, թունավորման՝ 11-ական, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 41, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 168, ինքնասպանության փորձի՝ 10, կեղծ ահազանգի՝ 2, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 17, հրդեհի կեղծ կանչի՝ 27 և 47 այլ դեպքեր:
 

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 17 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 22 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 17 տրանսպորտային միջոց:

 

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 79, զոհվել՝ 5 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 1 մարդ:

 

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում