ԼԼիլիթ Ասատրյան

Ավտոմեքենան ընկել է ջրատարը․ տուժածներ չկան

Ավտոմեքենան ընկել է ջրատարը․ տուժածներ չկան

Ապրիլի 7-ին` ժամը 19։51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքից դեպի Շահումյան գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ջրատարը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 31-րդ կմ-ի աջակողմյան հատվածում Opel Astra G մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Հ․, ծնված 1981 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը (մոտ 3 մ)․ տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել այն և մոտեցրել ավտոքարշակին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում