ԳԳոհար Սարգսյան

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 69 դեպք

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 69 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 6-7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես բացահայտել են անձնական ունեցվածքի գողության՝ 16, թմրամիջոցի հայտնաբերման՝ 14, հոգեկան ներգործության՝ 5, խարդախության և զենք-զինամթերքի առգրավման՝ 4-ական, ֆիզիկական ներգործության ու թմրանյութի իրացման՝ 3-ական, մարմնական վնասվածք պատճառելու և բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու՝ 2-ական, խոշտանգման, մարդու առևանգման, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, ավտոմեքենայի գողության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ընտանեկան բռնության, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 հետախուզվող: Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, կողոպուտի և համակարգչային հափշտակության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 7 մարդ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում