ԼԼիլիթ Ասատրյան

Քննարկվել են հողային բարեփոխումների արդյունավետ կազմակերպման հարցեր

Քննարկվել են հողային բարեփոխումների արդյունավետ կազմակերպման հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ապրիլի 6-ին անց են կացրել աշխատանքային քննարկում՝ նվիրված հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման ծրագրին։

 
Հնարավոր է սա 8 մարդ, մարդիկ կանգնած են, մարդիկ նստած են and ներսում նկարն է
 

Հանդիպման ընթացքում քննարկվել են հողային բարեփոխումների արդյունավետ կազմակերպմանը, այդ գործընթացում համապատասխան ենթակառուցվածքների ապահովմանը, ոլորտում օրենսդրական փոփոխությունների իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր։

 

ՀՀ-ում հողային բարեփոխումների փորձնական ծրագրի նպատակն է հողերի միավորման գործիքների կիրառմամբ (հողերի ձեռքբերում, օտարում, վարձակալություն, վարձակալության միջնորդությունների իրականացում, հողերի փոխանակում) նպաստել հողերի օգտագործման մակարդակի բարձրացմանը, հողերի շուկայի զարգացմանը և հողերի միավորմանը (կոնսոլիդացիային)։


Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում