ԼԼիլիթ Ասատրյան

Ադրբեջանցի «էկոակտիվիստների» միջամտության պատճառով ԲԿ տեղափոխված 4 կանանցից 3-ը դուրս են գրվել բուժհաստատությունից

Ադրբեջանցի «էկոակտիվիստների» միջամտության պատճառով ԲԿ տեղափոխված 4 կանանցից 3-ը դուրս են գրվել բուժհաստատությունից

Երեկ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի «էկոակտիվիստների» միջամտության պատճառով 4 քաղաքացիներ (կանայք) ինքնազգացողության վատթարացման հետևանքով տեղափոխվել են Արցախի առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն: Այդ մասին հայտնում են Արցախի ԱՆ-ից:

 

Քաղաքացիները գտնվում էին ծանր հոգեբանական և սթրեսային վիճակում, որոնցից երեքը ուշագնաց էին եղել: Բժիշկների կողմից ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն, և երեքն արդեն դուրս են գրվել բուժհաստատությունից, իսկ մեկը մնում է բժիշկների հսկողության տակ:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում