ԳԳոհար Սարգսյան

Պարույր Հովհաննիսյանն ու Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-ՀՀ պատգամավորական խումբը քննարկել են տարածաշրջանային և անվտանգության հարցեր

Պարույր Հովհաննիսյանն ու Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-ՀՀ պատգամավորական խումբը քննարկել են տարածաշրջանային և անվտանգության հարցեր

Ապրիլի 3-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան պատգամավորական խմբի պատվիրակությանը՝ խմբի նախագահ Բյորն Սյոդերի գլխավորությամբ։

Ողջունելով շվեդ խորհրդարանականների այցը Հայաստան՝ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է միջխորհրդարանական ակտիվ շփումների դերը հայ-շվեդական երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող հարցերում բարեկամական խմբի դիրքորոշումը և այդ հարցերի բարձրաձայնումն ինչպես Շվեդիայի Ռիկսդագում, այնպես էլ միջազգային միջխորհրդարանական հարթակներում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շրջանակ:

ԱԳ նախարարի տեղակալը պատվիրակության անդամներին է ներկայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, այդ թվում նաև՝ վերջին շրջանի, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի նման կեցվածքը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն և խաղաղություն հաստատելու ջանքերը:

Այս համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության տեղակայման հրամայականը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում