ԳԳոհար Սարգսյան

Օրենսդրական նախաձեռնությամբ ոստիկանները նույնպես կատեստավորվեն. Արփինե Սարգսյան

Օրենսդրական նախաձեռնությամբ ոստիկանները նույնպես կատեստավորվեն. Արփինե Սարգսյան

««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասինե և ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է ոստիկանությունում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը մեծացնելու, պատշաճ մասնագիտական պատրաստվածություն ապահովելու, ոստիկանության ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու և կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությամբ:

Հարցն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով` ասել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 3-ի նիստում:

Առաջարկվում է ներդնել ոստիկանության ծառայողների ատեստավորման համակարգ, որի արդյունքներով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար: Ատեստավորման կարգը, ինչպես նաև հավելավճարի չափերը և վճարման կարգը կսահմանվեն Կառավարության որոշմամբ:

Ըստ Արփինե Սարգսյանի` նախատեսվում է ունենալ եռափուլ ատեստավորման համակարգ:

Ատեստավորման գործընթացը մեկնարկելու է 2023 թվականի մայիս ամսից:

Ծրագրի գործողության առաջին ժամկետը 3 տարի է, որը հաշվարկվում է առաջին խմբի ատեստավորման օրվանից:

Ատեստավորում անցնելու համար դիմելու հնարավորությունից օգտվելու են ոստիկանության բոլոր ծառայողները` անկախ պաշտոնի խմբից: Բացառություն են կազմելու միայն բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ոստիկանության ծառայողները, ինչպես նաև այն ծառայողները, որոնք տեղափոխվելու են Ներքին գործերի նախարարության տիրույթ:

Ատեստավորման գործընթացի համար պատասխանատու ծառայության կողմից ատեստավորման անցկացման ժամանակացույցերը կազմվելու են այն հաշվարկով, որպեսզի նույն փուլով ատեստավորվող, կոնկրետ ստորաբաժանման (ծառայության) ծառայողների թիվը չգերազանցի համալրված ծառայողների մեկ երրորդը` աշխատանքների անընդհատությունն ապահովելու նպատակով:

Պաշտոնի խմբով պայմանավորված` ատեստավորման կարգը և պայմանները կարող են լինել տարբերակված:

Ատեստավորման ընթացքում ստուգվելու և գնահատվելու են վերոնշված ծառայողների մասնագիտական գիտելիքները, ծառայողական հմտություններն ու մասնագիտական պիտանելիությունը (համակարգչային թեստավորման միջոցով), ինչպես նաև ֆիզիկական և կրակային պատրաստականության վիճակը (համապատասխան նորմատիվային վարժությունների կատարման միջոցով):

Մասնագիտական գիտելիքների պարզմանն ուղղված հարցաշարը բաղկացած է լինելու ոստիկանության գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերով նախատեսված ընդհանուր և մասնագիտական հարցերից:

Արփինե Սարգսյանի հավաստմամբ՝ նախագծի նպատակն է համակարգում թողնել այն անձանց, որոնք կարող ուժ են ոստիկանության համար:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, կարևորելով օրենսդրական փաթեթի ընդունումը, նշել է, որ դրանով սկսվում է մի գործընթաց, ինչն ուղղված է ոստիկանների գիտելիքների և մասնագիտական կարողությունների բարձրացմանը:

Հանձնաժողովականները կողմ են արտահայտվել օրենսդրական փաթեթին, այն ստացել է դրական եզրակացություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում