ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ում պտտահողմի զոհերի թիվն աճում է. The New York Times

ԱՄՆ-ում պտտահողմի զոհերի թիվն աճում է. The New York Times

Մարտի 31-ին ԱՄՆ մի քանի նահանգներում սկսված պտտահողմի զոհերի թիվը հասել է 32-ի, կան տասնյակ վիրավորներ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը:

Նշվում է, որ մահվան դեպքեր են գրանցվել Դելավեր, Ալաբամա, Արքանզաս, Իլինոյս, Միսիսիպի, Ինդիանա և Թենեսի նահանգներում։

Արքանզասի նահանգապետն արտակարգ դրություն է հայտարարել։ Նրա խոսքով՝ իշխանությունները ռեսուրսներ չեն խնայի նահանգի վերականգնման համար։ Նահանգապետ Սանդերսի հրամանագրով՝ ազգային գվարդիան միացել է տարերքի հետևանքների դեմ պայքարին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուրբաթ՝ մարտի 31-ին, Արքանզաս նահանգում տեղի ունեցած երկու պտտահողմի պատճառով տուժել է ավելի քան 600 մարդ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում