Տավուշի ոստիկանները հայտնաբերել են շուրջ 12 խմ կաղնու գերաններով բեռնված բեռնատար

ԱԱրսեն Մկրտչյան

Մարտի 30-ին Տավուշի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսության» մասնաճյուղի Նավուրի անտառպետության պահաբաժիններից մեկի տարածքում ապօրինի ծառահատումներ են իրականացնում։ Տավուշի բաժնի քրեական հետախույզները արագ արձագանքեցին։

Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նրանք պահաբաժնի հարակից տարածքում հայտնաբերել են  շուրջ 12 խմ կաղնու գերաններով բեռնված բեռնատար։

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 48-ամյա վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Բերդի քննչական բաժին, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում