ՊԲ-ի գոյությունը պարզաբանվում է մի բանով՝ Ադրբեջանը ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու նախապատրաստություններ է տեսնում․ Փաշինյան

ԳԳոհար Սարգսյան

ԼՂ-ում գործում է Պաշտպանության բանակ։ Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ևս մեկ անգամ հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով նաև դրա գոյության անհրաժեշտությունը ստեղծված իրավիճակում։

«Այդ բանակի գործունեությունն ու գոյությունը պարզաբանվում է մի բանով՝ Ադրբեջանը ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում։ Լաչինի միջանցքը փակ է արդեն 100 օրից ավելի, ԼՂ գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը դադարեցված են, ԼՂ-ում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիները և գյուղատնտեսական տեխնիկան պարբերաբար գնդակոծվում են ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից, Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը շարունակվում է»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը շեշտեց,  որ պիտի հետևողականորեն շարունակել միջազգային հանրությանն իրազեկել այս մասին և աշխատել միջազգային անհրաժեշտ մեխանիզմների գործարկման ուղղությամբ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում