ԼԼիլիթ Ասատրյան

Գլխավոր դատախազի տեղակալը Եվրասիա համալսարանի դպրոցների սաներին ներկայացրել է Դատախազության բարեփոխումների օրակարգը

Գլխավոր դատախազի տեղակալը Եվրասիա համալսարանի դպրոցների սաներին ներկայացրել է Դատախազության բարեփոխումների օրակարգը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը, Դատախազության 105-ամյակի միջոցառումների շրջանակում, այսօր հանդիպել է Եվրասիա միջազգային համալսարանի «Պատանի իրավաբանի դպրոցի» և Եվրասիա վարժարանի «Պատանի դիվանագետի դպրոցի» սաներին, պատասխանել նրանց հարցերին:

Կարող է լինել 1 անձ, երեխա, նստած է և ներսումը-ի խոշոր պլանով արված լուսանկար

Դպրոցների սաների հետ զրույցում անդրադարձ է կատարվել Դատախազության գործունեությանը, իրավապահ կառույցի լիազորություններին ու գործառույթներին:

Հնարավոր է սա 8 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է

Գլխավոր դատախազի տեղակալ Մանասյանը աշակերտներին ներկայացրել է իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքները, Դատախազության բարեփոխումների օրակարգը: Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև Դատախազության «Օրինականություն» ամսագիրը միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ իրականացված աշխատանքներին, դատախազ դառնալու համար անհրաժեշտ որակներին ու հմտություններին:

Գլխավոր դատախազություն կատարած այցի շրջանակում ուսանողները շրջել են նաև Դատախազության թանգարանում, ծանոթացել կառույցի ստեղծման պատմությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում