ԳԳոհար Սարգսյան

Փոփոխություններ են առաջարկվում «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում

Փոփոխություններ են առաջարկվում «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում

«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններով հստակ կամրագրվեն ներկայացուցչի մի շարք լիազորություններ, մասնավորապես, Եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան ժամանակավոր կամ միջանկյալ միջոցներ կիրառելու մասին դիմումներ ներկայացնելու հետ կապված:

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը ՀՀ անունից Եվրոպական դատարան կարող է ներկայացնել միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ պահանջ, նաև հնարավորություն կունենա առանց Կառավարության որոշման Արդարադատության միջազգային դատարան ներկայացնելու հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն: Միջազգային արբիտրաժային կամ վեճը դատարան հանձնելու կամ միջազգային արբիտրաժային վեճերի շրջանակներում իրականացված բանակցությունների արդյունքում կարող է կնքվել հաշտության համաձայնագիր, որը պետք է ներկայացվի Կառավարության հաստատմանը: Միջազգային դատարաններ, Եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտ և միջազգային արբիտրաժային կենտրոններ գործուղվող իրավաբանները կմեկնեն ՀՀ վարչապետի որոշման հիման վրա: Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի խոսքով եթե տվյալ անձը հանրային ծառայող չէ, ապա նրա հետ կկնքվի համապատասխան պայմանագիր: Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ մինչ այժմ հարցը հստակ կանոնակարգված չի եղել, բայց գործընթացն իրականացվել է Կառավարության որոշման հիման վրա:

Ներկայացնելով ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ Արփինե Դավոյանը նշել է, որ առաջարկվող կարգավորման ընդունման պարագայում Ներկայացուցչի օրենսդրորեն ամրագրված լիազորություններն ավելի հստակ կկարգավորվեն, ինչի արդյունքում կբարձրանա Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության որակը և Ներկայացուցչի գործունեության արդյունավետությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում