Հարկադիր ակտերի չկատարումը կհանգեցնի պատասխանատվության

ԱԱնուշ Մուրադյան

Բոլոր տեսակի հարկադիր ակտերի չկատարումը, դրանք խոչընդոտելը կամ ձգձգելը կհանգեցնեն պատասխատվության: Գործադիրը նախատեսում է խստացնել օրենքը՝ նպատակ ունենալով կարգավորել դաշտն ու լրացնել բացը: Արդարադատության փոխնախարարը բացատրում է՝ խոսքը վարչական բնույթի ակտերին է վերաբերում, քանի որ դատականի մասով կարգավորումն արդեն առկա է:

Լևոն Բալյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Հարուցվում են կատարողական վարույթներ, շատ անգամ չի լինում էդ կատարողական վարույթով հարկադիր կատարումն ապահովել, կամ հարկադիր կատարումը ձգձգումներով է ապահովվում, էս բնույթի օրենսդրական բացերի պատճառով, որոնցից մեկը փորձում ենք շտկել և լրացել։

Նախագիծը Հարկադիրից է եկել, ըստ Բալյանի՝ պարտապանի կամքից կախված՝ երբեմն վարչական ակտերը մնում են անկատար: Սա սակայն, հստակեցնում է փոխնախարարը, վերաբերում է ոչ գույքային պահանջներին, այսինքն՝ այն դեպքերին, երբ Հարկադիր կատարողն իր միջոցներով չի կարող գործն ավարտին հասցնել:

Լևոն Բալյան - Սա բռնագանձմանը չի վերաբերում,  էնպես չի, որ պարտապանից բռնագանձել իքս գումար հօգուտ պահանջատիրոջ, սա էս բնույթի կատարողական վարույթները չեն, սա ոչ գույքային կատարողական վարույթներ են, պարտավորեցնել ինչ-որ բան կատարել, որը պետք է կատարի պարտավոր անձը, օրինակ՝ քանդել ինչ-որ մի բան, տեղափոխել ինչ-որ մի բան, դա գործողություն է, որը պետք է անի պարտավոր անձը։ 

Փոխնախարարը վստահ է՝ օրենքի խստացումը կբարձրացնի զգոնությունն ու Հարկադիրի՝ աշխատանքի արդյունավետությունը: Բացի վարչականից, նախագիծը վերաբերում է նոտարական մակագրության թերթերին, շուտով նաև՝ արբիտրաժային ակտերը կդառնան պարտադիր կատարման ենթակա:

Լևոն Բալյան - Եթե էսօր պարտավոր անձը կաշկանդված չի էս պատժատեսակով, չունի էդ մտավախությունը, նախագծի օրենք դառնալու դեպքում պարտապանը կզգուշանա, կիմանա, որ չկատարելը կբերի իր հետևանքները։

Ի տարբերություն դատական ակտերի, այս դեպքում պատիժն ավելի մեղմ է լինելու՝ տուգանք նվազագույն աշխատավարձի 5-ապատիկի չափով, հանրային աշխատանք մինչև 80 ժամ, ազատության սահմանափակում մինչև 6 ամսով կամ կարճաժամկետ ազատազրկում առավելագույնը 1 ամիս ժամկետով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում