ՔՔրիստինե Ոսկանյան

Դեսպան Գևորգյանը Սիրիայի հայկական դպրոցների տնօրեններին է փոխանցել «Հայաստան» հիմնադրամի դրամական աջակցությունը

Դեսպան Գևորգյանը Սիրիայի հայկական դպրոցների տնօրեններին է փոխանցել «Հայաստան» հիմնադրամի դրամական աջակցությունը

Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանն այսօր ընդունել է Դամասկոսում գործող հայկական Ազգային Սրբոց Թարգմանչաց, Ազգային Միացյալ, Կյուլլապի Կյուլպենկյան հառաջապահ Սահակյան, Հայ Կաթողիկե Ծաղկանց, Փարոս, Լույս և Հայ Ավետարանական Կենաց դպրոցների տնօրեններին և հոգաբարձուների խորհրդի ղեկավարներին:

 

Դեսպանը վերջիններիս է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Դամասկոսի դպրոցների ուսուցիչներին և վարչատեխնիկական անձակազմերին հատկացված դրամական օժանդակությունը:

 
Այնուհետև քննարկվել են հայկական կրթօջախների գործունեությանը, աշակերտության թվաքանակին, հայոց լեզվի, հայ ժողովրդի պատմության դասավանդմանն առնչվող հարցեր:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում