ԼԼիլիթ Ասատրյան

Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչները Զարեհ Սինանյանին են ներկայացրել երկրաշարժից հետո ստեղծված իրավիճակը

Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչները Զարեհ Սինանյանին են ներկայացրել երկրաշարժից հետո ստեղծված իրավիճակը

Մարտի 7-ին աշխատանքային այցով Սիրիա է ժամանել Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությունը:

Նույն օրը Սիրիայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հանդիպում Դամասկոսի հայ համայնքի հոգևոր և միութենական ղեկավարների հետ:

Հանդիպման ընթացքում մանրամասնորեն քննարկվել են հայ համայնքի առջև ծառացած խնդիրները, դրանց հաղթահարման ուղիները՝ հատկապես փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժի լույսի ներքո: Համայնքի ներկայացուցիչները Զարեհ Սինանյանին են ներկայացրել ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը:

Հանդիպման ժամանակ մանրամասնորեն քննարկվել է նաև Հայաստան-Սփյուռք համագործակցությունը և դրա հետագա ընդլայնման և զարգացման հեռանկարները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում