ԳԳոհար Սարգսյան

Ամիրյան փողոցում ակացիաներ են հատել

Ամիրյան փողոցում ակացիաներ են հատել

Մարտի 5-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ամիրյան փողոցում ապօրինի ծառահատում է կատարվում:

Մեկնել են ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը և ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները: Նրանք նշված վայրում հայտնաբերել, ապօրինի ծառահատում կատարելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել երկու տղամարդու՝ «Զիլ-130»-ով հանդերձ:

Պարզվել է, որ Զովունի գյուղի 58-ամյա և Երևանի 56-ամյա բնակիչները ապօրինի հատել էին ակացիաներ: Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում