ԼԼիլիթ Ասատրյան

Ադրբեջանը շտապել է կեղծ տեղեկություն տարածել, որ իրենց կողմից վնասազերծվել է Հայաստանից զենք տեղափոխող մեքենան. Արցախի պետնախարար

Ադրբեջանը շտապել է կեղծ տեղեկություն տարածել, որ իրենց կողմից վնասազերծվել է Հայաստանից զենք տեղափոխող մեքենան. Արցախի պետնախարար

Այսօր՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական դիվերսիոն խումբը ներթափանցել է Արցախի տարածք և զինված հարձակում գործել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի ուղղությամբ, որի հետևանքով ոստիկանության 3 ծառայող զոհվել է, մեկը ծանր վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց ու գտնվում է բժիշկների վերահսկողության տակ։ 

Ադրբեջանը շտապել է կեղծ տեղեկություն տարածել այն մասին, որ իբր իրենց կողմից վնասազերծվել է Հայաստանի Հանրապետությունից Արցախ զենք տեղափոխող մեքենան։ Այս մասին հայտնել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: 

«Սա բացահայտ սուտ է և միջազգային հանրությանը մոլորեցնելու, խաբելու, իրականությունը կեղծելու հերթական փորձ։ Ոստիկանության ծառայողները երթևեկում էին մարդատար մեքենայով՝ Արցախի կողմից դեպի մեր ոստիկանական կետը, մեքենայում զենք, զինամթերք կամ ռազմամթերք չի եղել՝ ընդհանրապես։ 

Տեղի ունեցած դեպքի հանգամանքների վերաբերյալ Արցախի իրավասու մարմինները ունեն անհերքելի ապացույցներ, տեսագրություններ ու լուսանկարներ, որոնք ամենակարճ ժամկետում մեր արտաքին գործերի նախարարության միջոցով կներկայացվեն միջազգային լսարանին։

Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը ակտիվություն են ցուցաբերել շփման գծի տարբեր ուղղություններով, թիրախավորել են մեր բնակավայրերի անվտանգությունն ապահովելու նպատակով տեղադրված տեսախցիկները, վնասել կամ ոչնչացրել դրանք»,- ասված է պետնախարարի Ֆեյսբուքի գրառման մեջ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում