Օրը՝ 60 վայրկյանում | 25.02.2023

ՄՄարո Թարվերդյան

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի բացման մասին լուրերը կեղծ են. Արցախի տեղեկատվական շտաբ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հիշեցրել է՝ Արդարադատության դատարանի որոշումները պարտադիր են կատարման համար, և հույս է հայտնել, որ Լաչինի միջանցքը կբացվի։

Լաչինի միջանցքում իրավիճակն անհապաղ գործողություններ է պահանջում. ԵԽԽՎ համազեկուցողներ:

Կարևոր է, որ Ադրբեջանն ապահովի Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը. Գերմանիայի ԱԳՆ:

Արարատ Միրզոյանը և Տոյվո Կլաարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները:

ՀՀ վարչապետն ու նախագահը շնորհավորական ուղերձներ են հղել Քուվեյթի Պետության բարձրաստիճան պաշտոնյաներին՝ Անկախության օրվա առթիվ:

Մոսկվան պատրաստ է հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնել դիվանագիտական ճանապարհով. ՌԴ ԱԳՆ:

Ուկրաինան այժմ F-16 կործանիչների կարիք չունի. Բայդեն:

Եվրամիությունում համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը:

Մոլդովան Ռուսաստանին կոչ է արել զորքերը դուրս բերել Մերձդնեստրից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում