ԳԳոհար Սարգսյան

Ներկայացվել են հանցավորության կանխարգելման օրենսդրության և օրենսդրական բարեփոխումների հնարավոր ծրագրերը

Ներկայացվել են հանցավորության կանխարգելման օրենսդրության և օրենսդրական բարեփոխումների հնարավոր ծրագրերը
Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը մասնակցել է «Հանցագործությունների կանխարգելման պրակտիկայի և բարեփոխումների վերաբերյալ եվրոպական ու տարածաշրջանային միտումները և հնարավորությունները Հայաստանի համար» թեմայով համաժողովին:
 
Արա Մկրտչյանը ներկայացրել է հանցավորության կանխարգելման օրենսդրության և օրենսդրական բարեփոխումների հնարավոր ծրագրերը՝ կարևորելով համակարգային մոտեցումը ինչպես օրենսդրական, այնպես էլ սոցիալական, տնտեսական, կազմակերպական և այլ համալիր միջոցառումների շրջանակում:
 
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև հանցագործությունների կանխման համատեքստում նախարարության արդեն իսկ ձեռնարկած քայլերը՝ քրեական օրենսդրության բարելավման, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում բարեփոխումների իրականացման ուղղությամբ:
 
Արա Մկրտչյանն իր ելույթն ամփոփել է՝ ընդգծելով հանցագործությունների կանխման տեսանկյունից առկա միջազգային միտումներն ուսումնասիրելու, դրանք ՀՀ-ում իմպլեմենտացնելու, գործնականում առկա բացերը վեր հանելու և ըստ այդմ՝ հստակ ճանապարհային քարտեզ ունենալու կարևորությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում