ԼԼիլիթ Ասատրյան

Քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները

Քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները

Փետրվարի 20-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է այցելել (ոչ պաշտոնական այցով) ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ժաֆֆեն։

 
May be an image of 9 people, people standing, people sitting and indoor
 

Այցելության ընթացքում հանդիպել է ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին առնընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի ներկայացուցիչների հետ։

 
May be an image of 6 people, people standing, people sitting and indoor
 

ՄԻՊ-ին առնթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպման մեկնարկին կոմիտեի փոխնախագահը ներկայացրել է կոմիտեի դերը երեխաների իրավունքների պաշտպանության հարցում՝ նշելով, որ Կոմիտեն համաշխարհային մակարդակով վերահսկում է երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարվող աշխատանքները և վեր հանում խնդիրները։

 

ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ժաֆֆեն նշել է նաև, որ շատ կարևորում է երեխաների հետ հանդիպումները և ամեն անգամ ոգևորվում է երեխաների հետ հանդիպելիս՝ կարևորելով ՄԻՊ-ին առնթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով խորհրդի գործունեությունը ՀՀ-ում և իրականացրած գործողությունները։

 
Այնուհետև խորհրդի անդամները ներկայացրել են խորհրդին միանալու նպատակներն ու հետագա անելիքները, ինչպես նաև խորհրդի գործունեության շրջանակում իրականացված և նախատեսված աշխատանքները:
 

Հանդիպման շրջանակում քննարկվել է ՄԱԿ-ի երեխաների մասին կոնվենցիան։ Խորհրդի անդամները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը և քննարկել երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները։

 

Մասնավորապես, քննարկվել են երեխաների իրավունքների վերաբերյալ ոչ բավարար իրազեկվածության, կրթության իրավունքի իրացման խնդիրների և հավասար հնարավորությանների ապահովման, բուլինգի, խտրականության դրսևորումների, ինչպես նաև Արցախի շրջափակման հետևանքով երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ մի շարք հարցեր։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում