Փետրուար 21-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Կարմիր խաչի միջնորդութեամբ 8 հիւանդ եւս Արցախէն տեղափոխուած է Հայաստանի մասնագիտացած հիւանդանոցներ:

Ռուբէն Ռուբինեան Եւրոպական խորհրդարանի պատգամաւորներուն ներկայացուցած է արցախահայերուն առջև ծառացած մարրդասիրական մարտահրաւէրները:

Կ՛ակնկալեմ աջակցիլ Հայաստանի և հարաւկովկասեան տարածաշրջանի խաղաղ և բարեկեցիկ ապագայի խթանման ուղղուած ջանքերուն. Ամերիկայի դեսպան:

Ռուսաստանը յատուկ ուշադրութիւն կը դարձնէ Հիւսիս-հարաւ ճանապարհային միջանցքի զարգացման. Փութին:

Հայաստանի մէջ Եւրամիութեան առաքելութեան մեկնարկը անցաւ համագործակցութեան նոր մակարդակի. Շուէտի դեսպան:

Նոր երկրաշարժներուն պատճառով Թուրքիոյ և Սուրիոյ մէջ կայ աւելի քան 10 զոհ և 700 վիրաւոր:

Իրանեան կողմը պատրաստ է Թեհրանի մէջ «3+3» ձևաչափով Արտաքին գործոց նախարարներու հանդիպում կազմակերպել. Ապտոլահիան:

Եւրամիութիւնը հաստատեց հակառուսական պատժամիջոցները մինչև 2024 թուականի Փետրուար 24 երկարաձգելու որոշումը։

Արևմուտքի վերջնանպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտութիւնն է. Փութին:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում